Ես կլինեմ առաջին քաղաքապետը, որը դատի կտա Կառավարությանը․ Վարդան Ղուկասյան
Քաղաքական
19:09 28/03/2025
Հայաստան

Ես կլինեմ առաջին քաղաքապետը, որը դատի կտա Կառավարությանը․ Վարդան Ղուկասյան

« Ուրեմն կառուցելու տակ հիմա հաստատվել է քաղաքի հատակագիծը: Եթե քաղաքի հատակագիծը հաստատվում է, հիշեք, ուրեմն հակասահմանադրական է այդ կառուցելը, որ պտտվում է օրենքի դեմ է: Ուրեմն 1-ին քայլերից 1-ը դա իտի լինի, երբ որ եկա դիմելու եմ անպայման կառավարությանը: Եթե ոչ, առաջին կարգով տալու դատարան: Հայաստանում 1-ին անգամ կլինի, որ քաղաքապետարանը դատի է կառավարությանը: Դա անելու ենք»,- Գյումրիում տեղի ունեցող նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Մյուս խնդիրն , ըստ Ղուկասյանի, այն է, որ ամբողջ քաղաքից հավաքագրվում է 85 միլիարդ դրամ, գնում է հանրապետական բյուջե:

«Էս չեղած մեր վիճակից 85 միլիարդից մեզ տալիս են 320.000.000: 85 միլիարդից 300.000.000 դա կազմում է ընդամենը, հաշվարկելով, 200 միլիոն է գումարել մոտավորապես 3%: Բայց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 185-րդ, 186-րդ հոդվածների, տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածով պետք է քաղաքի 85 միլիարդից մասհանումը լինի 27 միլիարդից 30 միլիարդ: Մենք ձեզանից ողորմություն չենք ուզում: Ինչ-որ արձանագրված է օրենքի մեջ, Սահմանադրության մեջ, մեր հասանելիքները պետք է տան:

Եվ ես անելու եմ դա, հիշեք, ես միակներից առաջինն եմ լինելու, որ մտել է դատարան: Եթե չտվեցին, դրանից հետո Հայաստանի բոլոր դատարանները, եթե ոչ ճիշտ որոշում կայացրեցին, գնալու եմ մինչև Եվրոպական դատարան, և անպայման հասնելու ենք էն բանին, որ Գյումրիի գումարները պետք է տան: Միլիարդ, պատկերացրեք, ինչ գումարի մասին է խոսքը: Չեմ ասում սեփական եկամուտների մասին»,- իր ելույթում ասաց Ղուկասյանը։

Գյումրի քաղաքաի նախկին ղեկավարն այսօր ևս հիշեցրեց, որ    Գյումրիում սուր է աղքատության խնդիրը։

«էսպես 37 տարի լսում ենք՝ ամենաանապահով խավը ապրում է Շիրակի դաշտավայրում և Գյումրի քաղաքում»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես կլինեմ առաջին քաղաքապետը, որը դատի կտա Կառավարությանը․ Վարդան Ղուկասյան